Իրան-Հայաստան սահմանը դիտարկում ենք որպես պատմական հաղորդակցության մայրուղի. Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը` Բայրամովին
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Հեռախոսազրույց է տեղի ունեցել Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր է փոխանակել հարավկովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումների շուրջ։ Իր ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում Իրանի արտգործնախարարն ընդգծել է. «Մենք միշտ առանձնահատուկ նշանակություն ենք տվել երկրների տարածքային ամբողջականության պահպանմանը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի։ Իրան-Հայաստան սահմանը մենք դիտարկում ենք նաև որպես պատմական հաղորդակցության մայրուղի, որը պետք է անփոփոխ մնա։ Տարածաշրջանը չի կարող հանդուրժել նոր պատերազմ, Իրանը կոչ է անում այս հակամարտության կողմերին ցուցաբերել զսպվածություն»։