Փաշինյանի ընտանեկան հիմնադրամի գաղտնի «հովանավորները». ի՞նչ են թաքցնում իշխանությունները
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո քաղաքական դաշտում «Իմ քայլը» դաշինքի, այնուհետ խորհրդարանական խմբակցության ի հայտ գալուն զուգահեռ մեկ այլ «Իմ քայլը» նախաձեռնություն էլ ծնվեց. խոսքը վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ ստեղծված բարեգործական հիմնադրամի մասին է: «Իմ քայլի» տնօրենն այժմ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մխիթար Հայրապետյանն է, հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ տիկին Հակոբյանը: 2018-ից ի վեր հիմնադրամը մի քանի հարյուր հազար միլիոնի փոխանցումներ է ստացել:
Սակայն, վերջին ամիսներին որոշակի տենդենց է նկատվում` այդ նվիրատվությունները դառնում են անանուն:
Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը բոլորին կոչ էր անում աշխատել թափանցիկ: Անգամ բողոքում էր, որ իր թիմի դեմ աշխատում է իրենց իսկ թափանցիկությունը:
Սակայն, արի ու տես, որ վարչապետի ընտանեկան հիմնադրամը չի հետևում Փաշինյանի կոչերին և թափանցիկությունն ակնհայտորեն կաղում է: Մինչդեռ հանրության մոտ կարող են տրամաբանական և անչափ լեգիտիմ հարցեր առաջանան, հարցերից զատ նաև կասկածներ: Ի վերջո, կարող են չէ՞ հայտնի օլիգարխներն այսպես ասած` մուծվել Փաշինյանին և մնալ անանուն, իսկ հանրությունը չունի որևէ մեխանիզմ հետևելու և վերահսկելու համար, թե ով ում և ինչի համար է փոխանցում միլիոնավոր դրամներն ու տասնյակ հազարավոր դոլարները...