ՊԵԿ–ի նախկին նախագահը 100 միլիոն դոլարի «քցում» է արել նորանշանակ նախագահին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պետեկամուտների նորանշանակ նախարար Վարդան Հարությունյանն ինչպե՞ս է կարողանալու 2016 թվականի բյուջեն կատարել հարկահավաքության մասով, երբ իր աշխատանքն սկսում է հարյուր միլիոն դոլարի մինուսով:
Բանն այն է, որ ՊԵԿ–ի մեր աղբյուրների վկայությամբ, մինչև Վարդան Հարությունյանի նշանակումը, ՊԵԿ–ի նախագահ Հովհաննես Հովսեփյանը 47 միլիարդ դրամի գերավճար է հավաքել հարկատուներից:
Այսինքն, պլանը կատարելու համար Հովսեփյանը գործարարներից, հարկատուներից հարկեր է հավաքել նաև առաջիկա ամիսների համար: Գուցե ցանկացել է լավ ցուցանիշներ «նկարել» նոր վարչապետի աչքին երևալու համար (որպեսզի իրեն գործից չհանի), գուցե համակարգում պարզապես ընդունված է այդպես աշխատել:
Ինչևէ, Վարդան Հարությունյանը հարկահավաքությունն սկսում է 47 միլիարդ դրամ մինուսով: Կամ պետք է «զրոյից» սկսի, կամ ենթարկվի համակարգի չգրված կանոններին ու ինքն էլ գերավճար հավաքի: Հիշո՞ւմ եք «Կտոր մը երկինք» ֆիլմը. քահանան Թորիկին ասում է` համայնքը զորավո՜ր է, որդիս: Այնպես որ, համակարգը զորավո՜ր է, որդիս:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: