Զելենսկին հավաքել է Ուկրաինայի ռազմական ղեկավարությանը
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սեպտեմբերի 10-ին խորհրդակցություն է անցկացրել Գերագույն հրամանատարի շտաբի հետ։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։
Հանդիպման մասնակիցները օպերատիվ խմբերի հրամանատարներից զեկուցումներ են լսել ուկրաինական տարածքների ազատագրման ուղղությամբ պաշտպանական ուժերի ակտիվ գործողությունների մասին։
«Արդյունքների համաձայն՝ համապատասխան որոշումներ են ընդունվել, մասնավորապես՝ ազատագրված բնակավայրերի անվտանգության ապահովման վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրությունում։
Հանդիպմանը քննարկվել է նաև Ուկրաինայի պաշտպանության հարցերով խորհրդատվական խմբի հինգերորդ հանդիպումը («Ռամշտեյնի» ձևաչափ):