Տեսախցիկներն արձանագրել են՝ Երևանում ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ դուրս գալիս հանդիպակաց գոտի, բախվում Opel-ին և կողաշրջվում
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվել սեպտեմբերի 5-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, երբ ժամը 02։30-ի սահմաններում Թևոսյան փողոցում բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախապատրաստված նյութերը փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին՝ հետագա ընթացքը որոշելու և վարույթ նախաձեռնելու համար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի վայրում եղել են տեսախցկներ, որոնք արձանագրել են, թե ինչպես է «յաշիկը» մեծ արագությամբ սլանում, ապա դուրս գալիս հանդիպակաց, ստեղծում վթարային իրավիճակ ու բախվույմ Opel-ին և կողաշրջվում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Թևոսյան փողոցում՝ «Պալլադիում» հանդիսությունների սրահի դիմաց, բախվել էին Աշոտ Մալխասյանի վարած Mercedes G մակնիշի և Արսեն Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, բախման հետևանքով «յաշիկը» կողաշրջվել էր: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկային: