Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ, եթե դադարեցնի կռիվը Ռուսաստանի հետ․ Ստոլտենբերգ
Շուտով ջեռուցման սեզոնն է, իսկ էլ. էներգիայի համար վճարում եք չափազանց շատ։ Իսկ դուք գիտե՞ք, որ այսուհետ էլ. էներգիան յուրաքանչյուր ընտանիքում կարող է լինել անվճար։ Սեղմեք և ծանոթացեք պայմաններին` ԱՅՍՏԵՂ
Ուկրաինան կդադարի գոյություն ունենալ, եթե դադարեցնի Ռուսաստանի դեմ պայքարը և դադարեցնի ռազմական գործողությունները։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե Ռուսաստանը դադարեցնի ռազմական գործողությունները, ապա խաղաղություն կլինի. Եթե Ուկրաինան դադարեցնի ռազմական գործողությունները, ապա կդադարի գոյություն ունենալ որպես անկախ երկիր»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Նա նաև վստահեցրել է, որ դաշինքը կօգնի ուկրաինական բանակին խորհրդային զինատեսակներից անցում կատարել արևմտյան սպառազինության։