Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025
Politics

Փաստերի և ենթադրությունների արանքում

Հայաստանի հազար հարկատուների վճարած հարկերի ծավալը միայն 2022 թ. առաջին կիսամյակում կազմել է 722,32 մլրդ դրամ, ինչը 2021 թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 137,88 մլրդ դրամով կամ մոտ 24 տոկոսով: Մամուլի գնահատմամբ, սա ինքնին խոսուն թիվ է: Սակայն ոչ պակաս ուշագրավ է, որ նշյալ «հավելյալ» մուտքերի կեսից ավելին, փաստացի, առաջացել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի «հավելումից»:

Այս կազմակերպության կողմից առաջին կիսամյակում պետական բյուջե է վճարվել 104,78 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ մոտ 78 մլրդ դրամով կամ մոտ 291 տոկոսով ավելի։ Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ ԶՊՄԿ-ն նախորդ տարվա առաջին կիսամյակում երկրորդն էր 1000 հարկատուների ցանկում՝ զիջելով «Գազպրոպ Արմենիա»-ին, իսկ 2022 թ. առաջին եռամսյակում մեծ առավելությամբ արդեն գլխավորում է այդ ցուցակը: Կոմբինատում հարկային մուտքերի նման աննախադեպ աճը բացատրել են աշխատանքի արդյունավետության բարձրացմամբ։

Տարակուսելին, դակայն, հանրային ճանաչում ունեցող մի շարք անձանց հայտնած կասկածն է, թե ԶՊՄԿ-ի բաժնետոմսերը կառավարությանը նվիրելու գործարքում կոռուպցիոն ռիսկ կա։ Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ համակարգող, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանն է նախօրեին նման կասկած հայտնել՝ բնավ ուշադրություն չդարձնելով փաստերին։

Մարտին Հայաստանի կառավարությունը որպես նվիրատվություն ստացել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատկանող 188,947 հատ հասարակ բաժնետոմսեր (որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը), որոնց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին։ Իսկ ավելի վաղ, 2021թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությունից որպես նվիրատվություն ստացել էր բաժնետոմսերի 15 տոկոսը։

Մարտի 24-ի որոշումից հետո, պաշտոնական վիճակագրության համաձայն. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում Հայաստանի կառավարությունն ունի 21.875 տոկոս բաժնեմաս, որը կառավարում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը։ Զարմանալին այն է, որ մարդիկ, կոռուպցիոն ռիսկեր տեսնելով, համառորեն չեն ուզում տեսնել կոմբինատի կառավարման արդյունավետության բարձրացումը։ Կարճ ժամանակում գրեթե երեք անգամ ավելի հարկերի վճարումը բնավ չի կարող կոռուպցիա լինել։

Հակառակը, եթե պետբյուջե մուտքերը նվազեին, նոր տրամաբանական կլիներ նման կարծիք հայտնելը։ Մեկ այլ տարակուսելի հանգամանք, տասնյակ տարիներով հանրային գործիչները պնդում էին, որ հանքարդյունաբերական ընկերություններում պետական մասնակցություն պետք է լինի, կոպիտ ասած՝ պետությունը կառավարի ազգային հարստությունը։ Իսկ այսօր, հակառակն են պնդո՞ւմ։

Յուրաքանչյուր կասկածելի դեպք, իհարկե, քննարկման ենթակա է։ Բայց ոչ երբեք բիզնեսին, տնտեսությանը վնաս տալու հաշվին։

Գագիկ Ղազարյան