Ով կնշանակվի Արտակարգ իրավիճակների նախարար. թեկնածուների անուններ են շրջանառվում
Armtimes.com-ը գրում է.
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի վաղաժամ մահվանից հետո իշխանական շրջանակներում սկսվել են նոր նախարարի հավանական թեկնածուների անունների շուրջ քննարկումները: Այս պահին հավանական թեկնածուներ են համարվում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Վերջինս այսօր armtimes.com-ի հարցի ի պատասխան հայտնել է, որ առաջին անգամ է լսում այդ քննարկումների մասին եւ անհեթեություն է որակում դրանք. «Հատկապես անբարոյական եմ համարում իմ անունը շոշափելը: Հաշվի առնելով Արմեն Երիցյանի նկատմամբ ունեցած մարդկային պատկառանքը եւ հիշատակը՝ չի կարելի նման բանի մասին խոսել»,- ասաց Աշոտյանը:
Շարունակությունը` այստեղ