Սրտաբանը հայտնել է ինֆարկտի երեք ոչ ակնհայտ նշաններ
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Բժիշկ-սրտաբան Աննա Կորժենեւիչը իր Telegram-ալիքում պատմել է ոչ ակնհայտ ախտանիշների մասին, որոնք կարող են մատնանշել սրտի կաթվածը:
Մասնագետի խոսքով՝ բացի սրտամկանի սուր ինֆարկտի բնորոշ դրսեւորումներից (սրտի շրջանում այրող կամ ճնշող ցավեր՝ ձախ թիակին, ուսին, ձեռքին կամ ստորին ծնոտին տալով) կարելի է նկատել ոչ ակնհայտ նշաններ, որոնց մասին չպետք է մոռանալ։
Առաջին նման ախտանիշներից է որովայնային ցավը։ Կորենեւիչը նշել է, որ ինֆարկտը կարող է նմանակել կույր աղիքի, գաստրիտի, ստամոքսի խոցի կամ թունավորման պատկերը: Դա տեղի է ունենում ստորին կամ ձախ փորոքի հետեւի պատի ինֆարկտի դեպքում:
Ինֆարկտի մեկ այլ նշան կարող է դառնալ շնչահեղձության նոպան։ Մասնագետի խոսքով՝ սրտի կաթվածի ասթմատիկ տարբերակի դեպքում կրծքի ցավերը կարող են այնքան էլ չլինել, իսկ շնչահեղձության նոպան կարող է շարունակվել մի քանի րոպեից մինչեւ ժամ եւ ինքնուրույն անցնել: Այս դեպքը բավականին հազվադեպ է։
Սրտի կաթվածի մեկ այլ տարբերակ է սուր թուլությունը, առատ քրտելը եւ ճնշման անկումը:
«Ինֆարկտի նման տարբերակ լինում է դիաբետ ունեցող մարդկանց մոտ։ Ի դեպ, շատ մարդիկ նույնիսկ չեն էլ կասկածում, որ նրանք շաքարախտ ունեն եւ առավել եւս բաց են թողնում հանկարծակի թուլության նման նոպաները», - նշել է Կորենեւիչը։
Սրտաբանը խորհուրդ է տալիս անցնել հետազոտություն, եթե դուք ունեցել եք նման դեպքեր: Կորենեւիչը նաեւ կոչ է արել չանտեսել նման վիճակները եւ բժիշկ կանչել, եթե դուք զգում եք նման ախտանիշներ: