Սյունիքի մարզում 31-ամյա վարորդը բախվել է բետոնե պատնեշին և հայտնվել բենզալցակայանում․ կա վիրավոր
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 31-ամյա Գոռ Խ․-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 379 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի բետոնե պատնեշին, ապա հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գործող բենզալցակայանի տարածքում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գոռ Խ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեղրիի տարածքային բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է ժամաներ հերթապահ քննիչը, սակայն վերջինս հրաժարվել է գալ դեպքի վայր, պատճառաբանելով, որ իրենք անելիք չունեն։
Մինչդեռ՝ եթե վթարի հետևանքով քաղաքացին կան քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ, դեպքի վայր պիտի ժամանի քննիչը, ում կողմից էլ պետք է նախաձեռնվի վարույթ։