Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը որոշակի շրջանակներում դժգոհություն է առաջացրել. Անկարայում ՌԴ դեսպան
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Ռուսաստանը բարձր է գնահատում Ուկրաինայի հետ ներկայիս հակամարտությունում խաղաղության հասնելու հարցում Թուրքիայի օգնությունը։ Այս մասին հայտարարել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Երխովը թուրքական «Yeni Şafak» պարբերականին տված հարցազրույցում։
«Խաղաղությունն այն է, ինչին մենք բոլորս ձգտում ենք, և Թուրքիայի ու նրա ղեկավարության ջանքերը՝ բանակցությունների միջոցով լուծում գտնելու համար, օրինակ՝ Ուկրաինայում, արժանի են ամենաբարձր գնահատանքի»,- ասել է Երխովը։
Նրա խոսքով` «Թուրքիան անխոնջ աշխատում է այդ ուղղությամբ եւ ընդհանուր առմամբ առաջընթաց է գրանցում»։
«Դրա համար բավական է հիշել երեք արտգործնախարարների հանդիպումը Անթալիայում կամ բանակցությունները Ստամբուլի Դոլմաբահչե պալատում»,- ասել է ռուս դիվանագետը։
Նա նաև հայտարարել է, որ աշխարհը փոփոխությունների գործընթացի մեջ է և նշել, որ Թուրքիայի ու Ռուսաստանի մերձեցումը որոշակի շրջանակներում դժգոհություն է առաջացրել.
«Ռուսաստանը, ում դարերով Թուրքիայի դեմ են տրամադրել, հանկարծ դառնում է անհրաժեշտ ու օգտակար Թուրքիայի համար, իսկ Թուրքիան գնալով էլ ավելի է անհրաժեշտ ու օգտակար Ռուսաստանի համար», -ասել է նա։