Շառլ Միշելը Բաքվին հիշեցրել է հայ գերիների ազատ արձակման կարևորության մասին
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն այսօր Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը նշել է, որ ԵՄ-ն շարունակելու է զբաղվել «ձերբակալվածների և անհետ կորածների» խնդրով։
Միությունը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղությանն ու տնտեսական զարգացմանը, ասված է բանակցությունների արդյունքներով եվրոպացի պաշտոնյայի հայտարարության մեջ։
Քննարկված հարցերից Միշելն առանձնացրել է սահմանազատման ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ քննարկումներում գրանցված առաջընթացները:
«Այս բոլոր քննարկումներով ես կցանկանայի ընդգծել, որ կարևոր է երկու կողմերի բնակչությանը տանել և պատրաստել երկարաժամկետ կայուն խաղաղության։ Հանրային հաղորդագրություններն այս առումով չափազանց կարևոր են. նման զգայուն իրավիճակում հանրության մեջ ասված յուրաքանչյուր բառ ակնհայտորեն լսվում է մյուս կողմից և քննարկվում»,– ասված է ԵՄ նախագահի հայտարարության մեջ:
ԵՄ նախագահը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը հետագայում ևս աջակցելու երկարաժամկետ կայուն խաղաղության հաստատմանը: Շառլ Միշելն ասել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանքեր գործադրել տնտեսական զարգացման առաջխաղացման ուղղությամբ՝ ի շահ երկու երկրների և նրանց բնակչության: