Տարին կավարտենք բարձր ցուցանիշներով․ Բաբկեն Թունյանը «տնտեսական թեժ աշուն» է կանխատեսում
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/tkKDJH
Հայաստանում «քաղաքական աշնան» մասին շատ է խոսվում, առաջիկա զարգացումներն արդեն իսկ ուրվագծվում են՝ ընդդիմության փողոցային պայքարի վերսկսում, ՏԻՄ ընտրություններ և այլն։ Սակայն ոչ պակաս կարևոր է նաև արծարծել «տնտեսական աշնան» թեման, որը, մեծ հաշվով, չի կարող չառնչվել նույն քաղաքական իրադարձություններին։
Տնտեսության մեջ կանխատեսումներ անելը մասնագիտական առումով մի քիչ դժվար է, քան, օրինակ, քաղաքականության մեջ, որովհետև քաղաքականության մեջ բոլորը, կարծես հասկանում են ամեն ինչից։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։
«Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության ընդհանուր դինամիկան, նախորդ ամսվա միտումները՝ առաջիկա ամիսներին տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն, մանավանդ, որ աշնանային ամիսները սովորաբար աշխույժ են լինում։ Եթե մինչև տարեվերջ պահպանվեն այս տեմպերը և ֆորս մաժորային դրություն չլինի, կարծում եմ, կարող ենք տարին ավարտել բարձր ցուցանիշներով»,-նշեց իշխանական պատգամավորը։
Տնտեսագետի պնդմամբ, Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է արտաքին ազդակներից և արտաքին ճնշումները որպես կանոն ազդեցություն են ունենում նաև մեր երկրի տնտեսության վրա։
Ինչ վերաբերում է Արցախյան 44-օրյա պատերազմի տնտեսական հետևանքներին, Թունյանը նշեց․
«Դժվար է այս պահին ճշգրիտ գնահատել տնտեսական վնասը, հաշվարկներ արվում են, բայց անհնար է ամբողջական գնահատական տալ պատերազմի հետևանքով հասցված տնտեսական վնասի չափին։ Բայց ՀՀ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այդ հանգամանքին․ պատերազմից հետո Հայաստանը շեշտակի ավելացրել է Արցախին տրվող ֆինանսական օգնությունը»։
Արա Ալոյան