Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Unlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
Lifestyle

էլիտար մարմնավաճառողուհու մեմուարները

Բարև սիրելի ընթերցող:

Նախ և առաջ փորձեմ ներկայանալ: 27 տարեկան եմ, միջին խավի ընտանիքից: Ավարտել եմ Երևանի Պետական համալսարանը, ունեմ բակալավրի և մագիստրոսական կոչում, ինքս ինձ համարում եմ արտաքնապես գրավիչ, հաճելի դիմագծերով, երկխոսության համար հաճելի զուգընկեր: Ճիշտ է ինքդ քեզ միշտ դժվար է նկարագրել ու բնութագրել, բայց համոզված եմ, եթե անձամբ ինձ ճանաչեիք, կլինեիք նույն կարծիքին:
Բայց կա իմ կյանքում մի շրջան, որի մասին շատ քչերը գիտեն:
2012-2015 թվականներին ես եղել եմ էլիտար մարմնավաճառողուհի:
Հիմա բացատրեմ թե ինչ է ներկայացնում իրենից էլիտար մարմնավաճառողուհին:
Էլիտար մարմնավաճառողուհիները բարձր դասի մարմնավաճառողուհիներն են, ովքեր արտաքնապես գրավիչ են, պարտադիր պայման չէ, բայց ցանկալի է, որ լինեն ուսանողուհի որևէ ԲՈՒՀ-ի (քանի որ ներկայացնելիս իրենց ընկերներին տղամարդիկ պարտադիր նշում են քո սովորելու վայրն ու տարիքը, կարծես թե դա իրենց անձնական ձեռբերումն է), խելացի պետք է լինել, քանի որ սեքսից բացի էլիտար մարմնավաճառները նաև շատ և շատ զրուցում են, հրավիրում են նրանց առիթների, և էլիտար մարմնավաճառ լինելու կարևոր նախապայմաններից է ես կասեի, կարողանալ արտահայտել սեփական կարծիքը` սկսած քաղաքականությունից, վերջացրած արվեստի թեմաներից: Բացի սովորելուց նաև երբեմն որոշ մարմնավաճառողուհիներ աշխատում են (հիմնականում նախարություններում, պետական մարմիններում, նրանց այդ աշխատանքին են ընդունում իրենց տղամարդ ընկերները):
Էլիտար մարմնավաճառները չեն հագնվում վուլգար, այլ ընդհակառակը` ավելի համեստ են, միշտ խնամված են (քանի որ հանդիպում կարող ես ունենալ օրվա ցանկացած ժամի):
Վերոհիշյալ մարմնավաճառները երբեք չեն հանդիպում անծանոթ հաճախորդների հետ: Նրանք ունեն տղամարդ հաճախորդ-ընկերների խումբ և հիմնականում հանդիպում են այդ խմբի հետ, ոմանք նախընտրում են շաբաթական միշտ նույն նշանակված օր և ժամին հանդիպել (հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներն են տվյալ կերպ հանդիպումներ նախընտրում), իսկ ոմանք էլ «զանգահարում և պայմանավորվում են հադիպումից մեկ կամ մի քանի ժամ առաջ:
Վճարում են հանդիպման սկզբում կամ վերջում, տղամարդկանց մեծամասնությունը գումարը փոխանցելիս նախընտրում է անել` «քեզ իմ կողմից սիրուն մի բան կառնես նվեր» արտահայտությունը: Հանդիպումը տևում է 1-2 ժամ: Գնային սանդղակ կոնկրետ չկա, բայց, եթե մոտավոր ասենք ապա 200$ կամ 80.000 դրամ (այդ տարիներին ցածր էր դոլարի կուրսը): Ասեմ, որ ինքս ունեի 2 հաճախորդ, ովքեր միշտ հանդիպելիս «նվերի համար» տալիս էին 500$ և երբեմն էլ ավելի: Չգիտեմ ինչու էր այդպես, բայց մեծամասնությունը տալիս էին դոլար, ոչ թե դրամ:
Հանդիպումը տեղի էր ունենում հյուրանոցներում` Bellagio (հիմնականում նախընտրում են ՀՀԿ-ականները), Պտղնիի Bellagio հրավիրում են հիմնականում ամռանը, ավելի զով է, ավելի հանգիստ, Ritz, Tsghotner, Նաբերեժնի (Փարվանայի հենց կողքին, հրավեր ստացել եմ այստեղ սեփականատիրոջ և նրա բարեկամների կողմից) և այլն: Հյուրանոցները շատ-շատ են, ամեն վարչական շրջան Երևանի, 5-ից ավելի նմանատիպ սեքս հանդիպումների համար նախատեսված հյուրանոցներ ունի: Նման հյուրանոցները կարող են ամրագրել 2,3,4 և ավելի ժամերով, կան սաունայով, լողավազանով ավելի շքեղ համարներ:
Այսօրվա համար այսքանը:
Մուս կիրակի կպատմեմ արդեն հանդիպման ընթացքի, տղամարդ ընկերների մասին, կփորձեմ նաև հոգեբանորեն ներկայացնել թե ինչու են տղամարդիկ նման քայլի դիմում, քանի որ վստահեցում եմ ձեզ, որ նմանատիպ հադիպումների իմաստը զուտ սեքսը չէ: Ի դեպ մյուս շաբաթ կպատմեմ կոնկրետ բարձրաատիճան ՀՀԿ-ական պաշտոնյայի մասին, կանվանենք նրանք պարոն Երկուշաբթի, բայց, եթե նշեմ նրա գործունեության ոլորտը, ապա բոլորը կհասկանան թե ում մասին է խոսքը: Իդեպ նա իմ ամենաառաջին ընկեր-հաճախորդն է եղել:
Կարդալով այս հոդվածների շարքը ձեզ մոտ հարցեր կառաջանան: Գրեք մեկնաբանություններ նյութի ներքևի հատվածում, դրանք ես անպայման կկարդամ և մյուս անգամ կփորձեմ անդրադառնալ նաև այդ հարցերին: