Սերբիան նախատեսում է նավթ ներկրել Ադրբեջանից
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Reuters-ին տված հարցազրույցում ասել է, որ Սերբիան ռուսական վառելիքին այլընտրանք է փնտրում և ծրագրում է նավթ գնել, այդ թվում՝ Ադրբեջանից, իսկ ածուխ՝ Ինդոնեզիայից։
«Մենք կվերցնենք իրաքյան (նավթ)... Ես կփորձեմ նաև բանակցել Վենեսուելայի հետ։ Մենք կվերցնեինք ցանկացած տեղից: Մենք բծախնդիր չենք»,- ասել է նախագահը։
Նրա խոսքով` Սերբիան նախատեսում է նաև նավթ ներկրել Ադրբեջանից հաջորդ տարի և առավելագույնս ավելացրել է գազի պաշարները պահեստարաններում, ինչի շնորհիվ պաշարները պետք է բավարարեն ավելի քան 60 օր։
Վուչիչը հավելել է, որ երկիրը ցանկանում է մոտ 2 մլն տոննա ածուխ գնել Չինաստանից և Ինդոնեզիայից ջերմաէլեկտրակայանների համար, որոնք արտադրում են երկրի էլեկտրաէներգիայի մոտ 70%-ը։