Դուգինը հայտարարել է, որ իր դստերը սպանել են Ռուսաստանի թշնամիները
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ իր դուստր Դարյա Դուգինային սպանել են Ռուսաստանի թշնամիները, որոնք լրագրողին ընտրել են որպես «ռուսական լույսի» խորհրդանիշ։
«Նրան սպանել են ոչ թե նրա թշնամիները, այլ բոլորիս, մեր երկրի, մեր հոգևորության, մեր ռուսական քաղաքակրթության թշնամիները։ Նրանք հարվածել են խորհրդանիշի, նրանք հարվածել են լույսի, ռուսական լույսի»,-ասել է Դուգինը Առաջին ալիքի ֆիլմում, որը նվիրված է Դարյա Դուգինայի կյանքին եւ մահվանը:
Լրագրող եւ քաղաքագետ Դուգինան զոհվել է օգոստոսի 20-ի երեկոյան Մերձմոսկվայի Օդինցովոյի շրջանում Մոջայսկի մայրուղու վրա ավտոմեքենայի պայթյունի հետեւանքով: Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը օգոստոսի 22 - ին հայտարարել է, որ Դուգինայի սպանության հետեւում կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները, կատարողը՝ Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկը, որը Ռուսաստան էր ժամանել դստեր հետ՝ հուլիսի 23-ին: ԱԴԾ-ի տվյալներով՝ մեքենայի կառավարելի պայթեցումից հետո սպանության կատարողը դստեր հետ Էստոնիա է մեկնել Պսկովի մարզի տարածքով: