Քրիստոսնյան ո՞նց կարող է խրախճանքի մեջ ապրել, երբ տներ, գյուղեր են դատարկվում ու վառվում. Բագրատ Սրբազան
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, այն այսուհետ ԱՆՎՃԱՐ է՝ https://4q5w.short.gy/Solaron-old
Մեզ ոչ ոք չի կարող ոչնչով վախեցնել, ո՛չ բռունցքով, ո՛չ աշխարհի ուժերով, ո՛չ մեծ պետություններով: Այս մասին իր այսօրվա քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանը:
«Քրիստոսնյան ո՞նց կարող է անտարբեր լինել, ո՞նց կարող է խրախճանքի մեջ ապրել, երբ տներ, գյուղեր են դատարկվում ու վառվում։ Ո՞նց կարող է երգել, պարել, ցնծալ։ Ինչի՞ շուրջ։
Մի պահ պատկերացրեք, որ ճակատագրի բերումով հենց դուք լինեիք այդտեղ, և ձեր սիրելի քույրերն ու եղբայրներն այդպես վարվեին։ Ի՞նչ կասեիք։
Մենք շատ ենք տեսել ու շատ ենք տեսնելու։ Մեծ խաղաղությունը կլինի այն ժամանակ (ինչպես Ավետարանն է ասում), երբ մենք ՀԱՎԱՏԱՆՔ և ՉՎԱԽԵՆԱՆՔ, երբ մեր հավատարմությունը լինի մեր Աստծուն, մեր անցյալին, մեր գալիքին, երբ հանձնառություն լինի այս քայքայված ապագայի լուծումները գտնելու։
Մեզ ոչ ոք չի կարող ոչնչով վախեցնել, ո՛չ բռունցքով, ո՛չ աշխարհի ուժերով, ո՛չ մեծ պետություններով։ Մենք բարեկամ չունենք, ինչքան էլ թղթերի վրա գրված լինի։ Մեր ամենամեծ բարեկամը մենք ենք և մեր Աստված»,- ասել է նա։