Շիրակի մարզում տատիկը սեփական տան 2-րդ հարկում հայտնաբերել է 16-ամյա թոռնուհու կախված դին
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Այսօր՝ օգոստոսի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 19:00-ի սահմաններում, Ախուրյանի շտապօգնության կայանից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Շիրակի մարզի գյուղերից մեկի տուն, որտեղ հայտնաբերել են երեխայի կախված դի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Ախուրյանի բաժնի պետ Մինո Մխիթարյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի տեղակալ Մկոյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի նշված տանը հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ, 16-ամյա Մ. Ա.-ի դին՝ 2-րդ հարկի ննջասենյակի հատակին:
Ըստ նախնական տեղեկությունների, երեխային հայտնաբերել է տատիկը՝ իր տան 2-րդ հարկի ննջասենյակի պատին ամրացված մեխից՝ կանացի զգեստից քանդված շղթայով կախված վիճակում:
Դեպքի փաստով Ախուրյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կայքի տեղեկություններով, երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում: