Արևմուտքը կարող է հրաժարվել Զելենսկիից. Զատուլին
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
ԱՊՀ երկրների Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը կարծում է, որ Արևմուտքը կարող է դժգոհ լինել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիից։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Ուկրաինայի պետության ղեկավարի նկատմամբ բացասական վերաբերմունքի պատճառը կարող է լինել Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծումը, վստահ է Զատուլինը։
«Կարծում եմ, որ, օրինակ, Զապորոժյեի ատոմակայանի գնդակոծությունը կարող է ունենալ այլ մեկնաբանություն՝ այդ գնդակոծություններով շանտաժի ենթարկել ոչ միայն Ռուսաստանին, այլև Արևմուտքին։ Դա, իհարկե, չի կարող դուր գալ «տերերին», - ընդգծել է ռուս քաղաքական գործիչը։
Զատուլինի խոսքով՝ «Արևմուտքը կարող է հրաժարվել Զելենսկիից»։