ՆԱՏՕ-ն կուժեղացնի ներկայությունը Արկտիկայում
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Ռուսաստանի եւ Չինաստանի համագործակցությունը հեռահար Հյուսիսում չի համապատասխանում ՆԱՏՕ-ի երկրների շահերին, այդ պատճառով դաշինքն ուժեղացնում է իր ներկայությունը տարածաշրջանում, հայտարարել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը այցով գտնվում է Կանադայում:
«Պեկինն ու Մոսկվան ամրապնդել են իրենց գործնական համագործակցությունը Արկտիկայում։ Սա խորը ռազմավարական գործընկերության մի մասն է, որը մարտահրավեր է նետում մեր արժեքներին և մեր շահերին։ Մեր պատասխանը ուժեղ եւ կանխատեսելի ներկայությունն է տարածաշրջանում», - ասել է նա։
Ստոլտենբերգը պարզաբանել է, որ «հյուսիսում Ռուսաստանի հնարավորությունները մեզ համար ռազմավարական մարտահրավեր են ներկայացնում», իսկ «Չինաստանն ընդլայնում է իր ներկայությունը Արկտիկայում: Նա ծրագրում է ստեղծել խոշորագույն սառցահատը եւ տասնյակ միլիարդավոր դոլարներ կներդնի հեռահար Հյուսիսում էներգետիկայում, ենթակառուցվածքներում եւ հետազոտական նախագծերում»: