Երեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ
Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 25-ին, ժամը 12։23-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 61-րդ կմ-ին «Nissan Elison» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Թ․, ծնված 1957 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից (մո 40 մ) եւ բախվել հարակից շինության պատին․ վարորդը տեղում մահացել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության մեքենային: