Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
Region

Նոր Աթաթուրքին սպասելիս. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Չեն իրականանում Թուրքիայի նախագահ Էրդողանի այն սպասումները, թե սահմանադրական փոփոխություններից հետո հնարավոր կլինի ԵՄ հետ հարաբերություններն սկսել նոր էջից: Հուլիսի 6–ին Եվրախորհրդարանն իր լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձև, որով Եվրամիության անդամ երկրներին և Եվրահանձնաժողովին կոչ է արել անհապաղ դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները ԵՄ–ին միանալու շուրջ:

«Եվրախորհրդարանը հանձնաժողովին և անդամ պետություններին կոչ է անում բանակցությունների շրջանակներին համապատասխան առանց հապաղելու դադարեցնել Թուրքիայի անդամակցության բանակցությունները, եթե սահմանադրական բարեփոխման փաթեթն իրագործվի առանց փոփոխությունների, ընդգծում է, որ, նկատի առնելով Վենետիկի սահմանադրական բարեփոխման հանձնաժողովի դիտողությունները, որ Սահմանադրության՝ առաջադրված ուղղումները չեն համապատասխանում իշխանությունների բաժանման հիմնարար սկզբունքներին, չեն ապահովում բավականաչափ կասեցումներ և հակակշիռներ, ինչպես նաև չեն համապատասխանում Կոպենհագենյան չափանիշներին»: Այս փաստաթուղթը ներկայացվելու է Եվրախորհրդարանի քվեարկությանը:

Փաստաթղթի տեքստից պարզ է դառնում, որ գլխավոր խնդիրը ամենևին էլ մահապատժի վերականգնման հնարավորությունը չէ:

Հիշեցնենք, որ նախ, Էրդողանը հանրաքվեում հաղթել էր աննշան առավելությամբ, երկրորդ, հանրաքվեի արդյունքները ԵՄ–ն փաստացի չէր ընդունել: Այդ հանգամանքն սկսել է նկատելիորեն ազդել երկրի ներքին քաղաքական վիճակի վրա՝ այն գնալով բարդանում է: Մի կողմից չհաջողված հեղաշրջումից հետո իշխանությունները դիմում են բռնաճնշումների իրենց իրական ու թվացյալ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, մյուս կողմից երկրում բողոքական շարժումն աճում է: Այժմ Եվրոպայում ուշադիր հետևում են ընդդիմության կազմակերպած «Արդարության երթին»:

Այս առիթով Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըրըչդարօղլուն հայտարարել է, որ «Թուրքիային սպասում են մեծ փոփոխություններ»: Բայց կոնկրետ ինչպիսի՞: Պարզ է, որ Բրյուսելն Անկարային այլևս չի տրամադրի ֆինանսական աջակցություն, որը նախկինում ուղղվում էր «Թուրքիայի՝ եվրոպական չափանիշներին մերձենալուն»: Սպառնալիքներ են հնչում նաև ռազմական ոլորտում համագործակցությունը դադարեցնելու մասին: Սակայն ՆԱՏՕ–ից Թուրքիայի հեռացման հարց առայժմ չկա, թեև դաշինքի ներսում երկրի մեկուսացման որոշակի տարրեր արդեն նկատվում են: Տեղեկություն կա, որ Ինտերպոլը դադարեցրել է Թուրքիայի համար իր տվյալների բազայի հասանելիությունը այն բանից հետո, երբ Թուրքիայի իրավապահ մարմինները այդ բազա են ներմուծել 60000 մարդուց բաղկացած մի ցուցակ, ովքեր որոնվում են «Ֆեթյուլահ Գյուլենի հետ կապեր» ունենալու համար:

Սակայն այդ ամենը Անկարայի համար մահացու վտանգավոր չէ: Ըստ քաղաքական վերլուծաբան Ս. Տարասովի՝ Էրդողանը լուրջ խնդիրներ կունենա այն դեպքում, երբ ԵՄ Թուրքիայի անդամակցության բանակցությունները կդառնան քաղաքական լուրջ ճնշման լծակ: Դա կարող է հանգեցնել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկփեղկմանը: Առավել ևս, որ Բրյուսելը բացահայտորեն խաղադրույք է անում Թուրքիայում ընդդիմադիր մեծ ճակատ ստեղծելու հնարավորության վրա, որը Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի խոսքով, «կարող է հանդես գալ Աթաթուրքի դրոշի ներքո»:

Տայանիին հայտարարում է. «Եթե Թուրքիան վերականգնի մահապատիժը, ապա կհրաժարվի ԵՄ կազմում հայտնվելու ապագայից»: Միաժամանակ տպավորություն կա, որ Էրդողանն ինչ–որ բարդ խաղ է խաղում Եվրոպայի հանդեպ: Նախկինի պես հավատում է Մերձավոր արևելքում իր երկրի աշխարհաքաղաքական բացառիկ դիրքին, ենթադրելով, որ «Արևմուտքն իրենց երբեք չի դավաճանի», փորձում է դրսևորել միանգամից մի քանի հարթակներում խաղալու հմտություն:

Սակայն փաստը մնում է այն, որ ԵՄ առաջնորդները դադարում են ներել Էրդողանին: Բացի այդ, Բրյուսելը շարունակում է իր ձեռքում պահել տնտեսական լուրջ լծակներ: Ուստի բաց է մնում հարցը, թե ԵՄ–ի հետ հարաբերությունների սրման հարցում Էրդողանը մինչև ուր կարող է գնալ, և արդյոք Բրյուսելի համար կա կարմիր գիծ, որը նա երբեք չի անցնի:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում