ԱՄՆ առաջին տիկինը կրկին վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ առաջին տիկին Ջիլ Բայդենի թեստը կրկին դրական է եղել, հայտնում է CNN-ը՝ հղում անելով նրա փոխխոսնակ Քելսի Դոնոհյուին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կինը COVID-19-ի ախտանիշներ չունի։
Դոնոհյուն նաև ասել է, որ բոլոր մարդիկ, ովքեր կապ են ունեցել առաջին տիկնոջ հետ, տեղեկացվել են թեստի արդյունքների մասին։
Օգոստոսի սկզբին Ջիլ Բայդենի մոտ արդեն ախտորոշվել էր կորոնավիրուսային վարակ։
Մինչ այս հաղորդվում էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է COVID-19-ի «օմիկրոն» շտամի՝ BA.5 ենթատեսակով։ Նա իր առաջին դրական թեստը հանձնել է հուլիսի 21-ին։ Ըստ Բայդենի բժշկի՝ քաղաքական գործիչը հեշտությամբ է տարել հիվանդությունը՝ ունեցել է մեղմ ախտանիշներ, այդ թվում՝ քթահոսություն, հոգնածություն, ջերմություն և հազ։
Պետության ղեկավարին նշանակվել է Paxlovid-ի հնգօրյա կուրս, որից հետո նրա մի քանի կորոնավիրուսի թեստերը բացասական են եղել։ Հուլիսի 27-ին նա վերադարձել է լրիվ դրույքով աշխատանքի։ Սակայն հուլիսի 30-ին ամերիկացի առաջնորդը կրկին դրական թեստ է հանձնել, որը բժիշկները բացատրել են «ռիկոշետի» տեսությամբ։