Մակրոնը հայտարարել է «առատության» և «անհոգ կյանքի ավարտի» մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախարարների առաջին խորհրդից առաջ մռայլ կանխատեսմամբ է հանդես եկել բնապահպանական եւ ռեսուրսների ճգնաժամի վերաբերյալ՝ հայտարարելով «առատության» եւ «անհոգ կյանքի ավարտի» մասին, գրում է Le Figaro-ն։
«Վիճակը, որում մենք գտնվում ենք, մեծ ցնցումների եւ մեծ հեղաշրջման պես մի երեւույթ է»,- իր ելույթը սկսել է նախագահը։ «Արդեն մի քանի տարի է, ինչ մենք մի վիճակի ավարտի փուլում են, որը կարող է առատություն թվալ: Դա իրացվելիություն է՝ առանց ծախսերի... դա ապրանքների, տեխնոլոգիաների առատության վերջն է, որոնք, թվում էր, միշտ հասանելի էին մեզ համար»,- ասել է նա՝ հայտարարելով, որ պատրաստ է «քայլեր ձեռնարկել՝ բոլոր հետեւանքները վերացնելու համար»:
Էմանուել Մակրոնը նաեւ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնի հովանու ներքո առաջիկա շաբաթներին նախատեսված «խոշոր բնապահպանական պլանավորմանն» ուղղված աշխատանքների մասին։
«Եկել է հստակ եւ վճռական ընտրություն կատարելու ժամանակը, որպեսզի սեզոնին, որը մենք հենց նոր վերապրեցինք, կրճատենք ջերմոցային գազերի արտանետումները, կրկնապատկենք ջանքերը, որոնք կարողացանք ներդնել, ինչպես նաեւ ավելի արագ վերափոխել երկիրը»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարներին, ովքեր «առաջին գծում են, մասնավորապես՝ ներքին գործերի եւ առողջապահության հարցերով», ինչպես նաեւ հրշեջներին, ընտրված ներկայացուցիչներին եւ բոլոր պետական ծառայողներին, «ովքեր ստիպված էին գործ ունենալ ինչպես երկու խոշոր հրդեհների, որոնք մենք վերապրեցինք այս ամառ, այդպես էլ փոթորիկների եւ վատ եղանակի հետ»։