Տիգրան Ավինյանը մասնակցել է Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը
Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախօրեին մասնակցել եմ Սիսիան քաղաքում «VH Stone» քարի վերամշակման արտադրամասի վերագործարկման միջոցառմանը։
ԶՊՄԿ-ին պատկանող արտադրամասը չէր գործում 2019թ. ի վեր, և այս տարի է ԶՊՄԿ-ի նոր ղեկավարության որոշմամբ վերագործարկվել։ Այն արդեն ունի 40 աշխատատեղ, բայց արտադրական հզորության ընդլայնման պարագայում կարող է ապահովել մինչև 100։
Տնտեսական նման միավորների ու համապատասխան ենթակառուցվածքների շնորհիվ է, որ Հայաստանի մարզերը կարող են զարգանալ՝ ինչպես բնակչությանը աշխատատեղերով ապահովելու, այնպես էլ տեխնոլոգիական զարգացմամբ տնտեսությունը վերափոխելու միջոցով։