Բեռլինում ակտիվիստները հանրահավաք են անցկացրել ընդդեմ աղքատության
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Die Tafel Jugend երիտասարդական կազմակերպության ակտիվիստները եւ #IamPoor շարժման ներկայացուցիչները կիրակի դատարկ ափսեներով հանրահավաք են անցկացրել բունդեսթագի առջեւ՝ Գերմանիայի իշխանություններից պահանջելով օգնել աղքատներին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ակտիվիստները դատարկ ափսեներով դուրս են եկել բունդեստագի մոտ՝ իշխանություններից պահանջելով կանոնավոր նպաստներ կարիքավորների համար, որոնք այդ մարդկանց կփրկեին աղքատությունից։
Ցուցարարների տվյալներով՝ այժմ Գերմանիայում մոտ 13,8 մլն մարդ է բախվել աղքատության հետ կամ մոտ է դրան։ Ակտիվիստները կարծում են, որ ԳԴՀ-ում գնաճը ամսվա ընթացքում վատթարացնում է կարիքավորների վիճակը, իսկ նրանց էական օգնություն չի ցուցաբերվում:
Ցուցարարների պաստառների վրա գրված էր «Աղքատությունը ամառային արձակուրդներ չունի», «Ոչ դատարկ ափսեներին», «Առողջ սնունդը չպետք է շքեղություն լինի»: