Սևանի ջրափրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում այսօր մի քանի հոգու կյանք փրկվեց
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 16:55-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կենտրոն հերթական անգամ ահազանգ է ստացվել, որ ափից մոտ 1 կմ հեռավորության վրա հեծանվանավակ է շրջվել: Հայտնում է Shamshyan.com-ը։
Ջրափրկարարները 2 մոտորանավակով օպերատիվորեն մոտեցել են այդ վայրին և 4 քաղաքացու ու հեծանվանավակը դուրս են բերել ափ:
Այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում, ջրափրկարարները դարձյալ հերթապահություն իրականացնելու ժամանակ, լճում շրջայց կատարելու ընթացքում ափից մոտ 1,5 կիլոմետր հեռավորության վրա նկատել են շրջված ջրային մոտոցիկլ: Ջրափրկարարները մոտեցել և այնտեղից անվնաս ափ են դուրս բերել 2 քաղաքացու, որոնք եղել են ջրային մոտոցիկլով:
Այսօր՝ 14:00-ի սահմաններում, քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել, որ «Ընտանեկան լողափ» կոչվող հանգստյան գոտում, իրենք իրենց ուժերով ափ են դուրս բերել անգիտակից վիճակում գտնվող մի քաղաքացու:
Տեղում՝ առաջին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները՝ խմբի հրամանատար Միքայելյանի գլխավորությամգ, նախ առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա նրան մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Սևանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Արտակարգ իրավիճակների նախարարությունը դարձյալ հորդորում է քաղաքացիներին, որպեսզի՝ առաջին հերթին ելնելով իրենց անվտանգությունից, Սևանա լճում խստագույնս պահպանեն անվտանգության կանոնները: