Բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ. կա 16 զոհ, 29 վիրավոր (տեսանյութ)
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Շաբաթ օրը Թուրքիայի հարավ-արևելքում բեռնատարի վթարի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել, 29-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ցավոք, մեզ մոտ նոր ավտովթար է տեղի ունեցել, Մարդին նահանգի Դերիք շրջանում բեռնատարի արգելակները խափանվել են, այն մխրճվել է ամբոխի մեջ, ինչի հետևանքով մահացել է 16 մարդ, 29-ը վիրավորվել են, որոնցից ութը ծանր վիճակում են», - գրել է նախարարը Twitter-ում։
NTV հեռուստաալիքի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Սիրիայի հետ սահմանին գտնվող Մարդին նահանգում։ Բեռնատարի արգելակները խափանվել են, այն նախ մխրճվել է կայանված երկու մեքենաների, իսկ հետո շենքի մեջ, որտեղ գտնվում է սրճարանը։
Ավելի ուշ Մարդինում տեղի ունեցած վթարի փաստը հաստատել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ «Ցավոք, շաբաթ օրը մենք նոր խոշոր վթար ունեցանք նույն շրջանում, բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացված են»,- գրել է նախարարը Twitter-ում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Թուրքիայի Գազիանթեփ նահանգում տեղի է ունեցել ծանր շղթայական ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ 3 փրկարար, 2 բուժաշխատող և 2 լրագրող։