Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շտապ վերադարձել է արձակուրդից
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը շտապ վերադարձել է արձակուրդից:
«Քիչ առաջ, տեղեկանալով մեր համայնքապետարանում տեղի ունեցող միջադեպի մասին, շտապ վերադարձել եմ արձակուրդից և այժմ աշխատանքային գործընթացի մեջ եմ», - Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:
Համբարձումյանը հույս է հայտնել, որ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա։
Հիշեցնենք, որ նռնակով զինված քաղաքացին ներխուժել է Մասիսի քաղաքապետարանի շենք։ Այս պահին ոստիկանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում քաղաքացու հետ։