Կոտայքի մարզում էլեկտրագնացքը «Չնդր» կոչվող ավազահանքում հարվածել է 63-ամյա տղամարդուն
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Այսօր՝ օգոստոսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «ողնաշարի վնասվածք և դեմքի քերծվածքներ» ախտրոոշմաբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մանուկյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 63-ամյա Սարգիս Ա.-ն է, ով վնասվածքները ստացել է Կոտայքի մարզի Կարենիս գյուղի «Չնդր» կոչվող ավազահանքում, որտեղ ինքը փորձել է անցնել գնացքի համար նախատեսված գծերը և այդ ժամանակ չի նկատել էլեկտրագնացքը, որն հարվածել է իրեն:
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Սարգիս Ա.-ն Չարենցավանի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց: