5 օր ավելացրել են. Բերձորի, Աղավնոյի և Սուսի տարհանման վերջնաժամկետը սեպտեմբերի 1-ն է
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Օգոստոսի 3-ից սկսած` բարձրացավ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի տարհանման եւ Լաչինի այլընտրանքային ճանապարհի գործարկման հարցը: Հայտնի է, որ այս տարածքի բնակիչներին ժամանակ էր տրված մինչեւ օգոստոսի 25-ը դուրս գալ իրենց բնակավայրերից, գրում է Hraparak.am-ը։
Ադրբեջանական զինուժը օգոստոսի 26-ին պետք է հայտնվեր այս տարածքում, իսկ ռուս խաղաղապահները պետք է դուրս գային: Մարդիկ արդեն իրերն են տեղափոխում, ոմանք` տներն են այրում, արդեն անջատվել են հոսանքի, գազի, ինտերնետի, հեռախոսակապի ծառայությունները: Եւ չնայած դեռ օգոստոսի 19-նն է ու մինչեւ օգոստոսի 25-ը ժամանակ կա, սակայն տեղահանումը թափով ընթանում է: Այս օրերին ինտենսիվ աշխատում են Լաչինի այլընտրանքային ճանապարհի վրա` այն գրունտային ճանապարհի վրա, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ` մինչեւ հիմնական ճանապարհի կառուցումը, որը կտեւի մոտ 10 ամիս: Մեզ ասացին, որ մի քանի օրից ժամանակավոր ճանապարհի նորոգման աշխատանքները կավարտվեն:
Սակայն այս ընթացքում որոշ փոփոխություններ են տեղի ունեցել` մենք տեղեկացանք, որ Արցախի իշխանությունների եւ ռուս խաղաղապահների ջանքերով օգոստոսի 25-ի ժամկետը մի փոքր հետաձգվել է: Վերջնաժամկետ են սահմանել սեպտեմբերի 1-ը` եւս 5 օր ավելացնելով տեղափոխության եւ ճանապարհի նորոգման աշխատանքներին: