Ոստիկանությունը Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ մեկ տարի անց որոշել է դադարեցնել ծառայողական մեքենայի տրամադրումը
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Solaron-old
Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի մահից շուրջ 1 տարի անց ոստիկանությունն առաջարկում է դադարեցնել Դեմիրճյանի այրու համար նախատեսված ծառայողական ավտոմեքենայի տրամադրումն ու նրա բնակարանի պահպանությունը։
ՀՀ ոստիկանության մշակած՝ կառավարության որոշման նախագիծն այսօր տեղադրվել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում՝ հանրային քննարկման։
Որոշման անհրաժեշտությունը ոստիկանությունը հիմնավորում է Ռիմա Դեմիրճյանի մահվան հանգամանքով։
Կարեն Դեմիրճյանի այրուն ծառայողական ավտոմեքենայով ապահովելու ու նրա բնակարանի նկատմամբ պետական պահպանություն իրականացնելու որոշումն ընդունվել է 2000 թվականի մարտի 31-ին` Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնելու մասին ՀՀ նախագահի` 1999թ-ի հրամանագրով նախատեսված միջոցառումների շրջանակում։
Կարեն Դեմիրճյանի այրին` Ռիմա Դեմիրճյանը, մահացել է 2021 թվականի դեկտեմբերի 21-ին։ Եւ այս ընթացքում, դատելով ոստիկանության մշակած փաստաթղթից, ծառայողական մեքենան շարունակել է կցված մնալ։