Զելենսկին ևս մեկ պայման է առաջադրել Ռուսաստանի հետ բանակցությունների համար
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ բանակցությունները հնարավոր են միայն այն բանից հետո, երբ ռուսական զորքերը դուրս բերվեն Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Որպեսզի խաղաղ բանակցությունները սկսվեն, Ռուսաստանը նախ պետք է լքի օկուպացված տարածքները», - Լվովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ բանակցություններից հետո ասել է Զելենսկին։
Իր հերթին Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին տեղեկացնել Լվովում Ուկրաինայի հարցով բանակցությունների արդյունքների մասին։
«Մենք կշարունակենք գնահատել հարգարժան Պուտինի հետ մեր այսօրվա բանակցությունների արդյունքները»,- ասել է Թուրքիայի նախագահը Ուկրաինայի նախագահի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումից հետո։