Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition
Socity

«Մենակ մնացի…». Մարիամին, Սիրարփիին ու 4 տարեկան Մարատին Եղվարդում հրաժեշտ տվեցին

Այլևս ՄԻ վճարեք հոսանքի համար, անցեք այս հղումով և իմացեք, թե ինչպես` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը

Սևազգեստ կանայք և տղամարդիկ արցունքներից կարմրած աչքերով լուռ ու կարծես մեքենայաբար քայլում են Եղվարդի փողոցներով դեպի այն շենքը, որի մոտ այսօր մարդկանց հոսքը չի դադարում ու բազմաթիվ ծաղկեպսակներ են դրված` ընկերներից, հարազատներից և բոլորովին անծանոթ մարդկանցից։ Չնայած մարդկանց քանակին` քար լռություն է տիրում, իսկ շենքից կնոջ հառաչանք է լսվում, որն աստիճանաբար սրտամորմոք աղաղակի է վերածվում։ Սրահի մեջտեղում փոքր սպիտակ դագաղ է դրված, լուսանկարից ժպտում է ոսկեգանգուր Մարատը։ Նրա երկու կողմում արծաթափայլ դագաղներ են. մեկում նրա հղի մայրն է` Սիրարփին, մյուսում` մորաքույրը` Մարիամը։ Բոլորը առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից են մահացել։ Այս մասին գրում է Sputnik Արմենիան:

– Ո՞նց ենք տուն գնալու։ Ո՞վ ա վազելու, անունս տալու։ Ա՛յ թոռ, զարթնի՛։ Խռուստալից տղա, արևս։ Առանց քեզ չենք ուզում ապրել, – գրեթե գոռալով ասում է միջին տարիքի մի կին (հավանաբար Սիրարփիի սկեսուրն է)։

– Սիրարփի՛, էս չպիտի լիներ հավաքվելու առիթը։ Լսո՞ւմ ես։ Մենք ուրախության էինք սպասում, էրեխու ծնվելուն, ոչ թե էս դարդին, էս ցավին, – ասում է տատը, հերթով փաթաթվում դագաղներին (դրանք փակ են, քանի որ մարմինները հրդեհից խեղվել են)։

Նա պատմում է, որ ողբերգության օրը քույրերը Մարատի հետ գնացել են Երևան` երեխայի համար գնումներ կատարելու։ Փոքրիկը շուտով պիտի լույս աշխարհ գար։ Աղջիկները շատ համերաշխ էին և գրեթե բոլոր հարցերը միասին էին լուծում։ Մարիամը` որպես մեծ (նա 30 տարեկան էր), միշտ օգնում էր Սիրարփիին, որը երկու տարով փոքր էր քրոջից։ Սիրարփին էլ, ինչպես կարողանում էր, հոգ էր տանում քրոջ մասին։ Մարիամն ամուսնացած չէր ու հաճախ էր Մարատին զբոսանքի տանում իր հետ, որպեսզի քույրը կարողանար հանգստանալ։

– Բալեք ջան։ Քաղցրեր ջան։ Ինչո՞ւ դուք, ինչո՞ւ մենք։ Աստված իմ, ինչի՞ համար։ Թող սա երազ լինի։ Զարթնեք, խնդրում եմ, – հազիվ լսելի ձայնով, ուժասպառ եղած արտաբերում է աղջիկների մայրը։

Պատի տակ կանգնած տղամարդը նայում է նրան, փորձում է խեղդել կոկորդում հավաքված արցունքները, բայց այլևս չի կարողանում։ Մարիամի և Սիրարփիի հայրն է։ Փորձում է ուժեղ լինել, կծոտում է շուրթերը, բայց ամեն անգամ դագաղներին նայելիս արցունքները հորդում են աչքերից։ Ժամանակ առ ժամանակ տղամարդու հայացքը կանգ է առնում ժպտացող թոռան լուսանկարին, հետո նա նստում է ու անճարությունից սեղմում բռունցքները։

– Բալիկ ջան, դուք հիմա ընդմիշտ միասին եք, բա ձեր ծնողները ո՞նց ապրեն։ Աստված, ինչո՞ւ ես այդքան դաժան մեր հանդեպ, – ասում է աղջիկների տատիկը։

Մարդկանց թիվն աստիճանաբար ավելանում է, լացն ավելի աղիողորմ է դառնում։ Նախկինի պես լուսանկարից շարունակում են ժպտալ երկարամազ աղջիկները, մեկը` սևահեր, մյուսը` շիկահեր։ Իսկ պատից այն կողմ պատուհանագոգին հենված սափրած գլխով մի տղա է խեղդվում արցունքների մեջ։ Սիրարփիի ու Մարիամի եղբայրն է։ Նրան զորամասից տուն են թողել` հարազատներին հրաժեշտ տալու։ Նա զինվորական կոշիկները սեղմում է գետնին ու ամբողջ ուժով գրկում իրեն մոտեցած տղամարդուն։

– Քույրերս է՛լ չկան։ Մենակ մնացի…