Միշուստինը և Փաշինյանը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր
Ռուսաստանի Դաշնության կառավարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել:
Ըստ հաղորդագրության՝ Նիկոլ Փաշինյանը և Միխայիլ Միշուստինը քննարկել են առևտրատնտեսական ոլորտում ռուս-հայկական համագործակցության և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման առանցքային հարցեր, դիտարկել ԵԱՏՄ-ում համագործակցության ընդլայնման և հանդիպման նախապատրաստման առաջնահերթ խնդիրները։