Չինաստանը պատժամիջոցներ է սահմանել Թայվանի 7 քաղաքական գործչի դեմ
Պեկինը պատժամիջոցների ցանկում ներառել է Թայվանի 7 քաղաքական գործիչների անջատողականության և կղզու անկախությունը սատարելու համար:
Այդ մասին հայտնում է ՉԺՀ կենտրոնական հեռուստաընկերությունը:
«Սև ցուցակում» հայտնված անձանց մեջ են Թայվանի խորհրդարանի փոխխոսնակը, պետական, կուսակցական ու քաղաքական այլ գործիչներ:
Այդ անձանց և նրանց ընտանիքներին արգելված է հատել Չինաստանի և հատուկ վարչական շրջանների՝ Հոնկոնգի և Մակաոյի սահմանները: