Կհետաձգվի՞ տարհանումը. «Հրապարակ»
ՄԻ՛ վճարեք հոսանքի գումար, անցե՛ք այս հղումով և ձեռք բերեք ԱՆՎՃԱՐ էլ. էներգիա` https://4q5w.short.gy/Սեղմեք֊հղումը
«Հրապարակ» թերթը գրում է. Նախօրեին Աղավնոյի բնակիչներից մեկն այրեց իր տունը՝ 28 տարի ապրել է այնտեղ, իր հայրը մասնակցել է առաջին պատերազմին, բազմաթիվ հարազատներ է կորցրել։ «Ասում են՝ փոխհատուցում չեն տալու, որ այրենք։ Էլ ոչ մեկ մեզ չի կարող փոխհատուցել էս հողի համար։ Էսի եթե իմ երեխեն չի վայելելու, թուրքը չպիտի վայելի»,- նշել էր նա։
Հիշեցնենք, ԱՀ ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանը 10 օր առաջ այցելել էր գյուղ, բնակիչներին հորդորել չայրել տները, հակառակ դեպքում փոխհատուցում չեն ստանա։ Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանին հարցրեցինք՝ պաշտոնյաները դեպքից հետո զրուցե՞լ են տունն այրած բնակչի հետ կամ այցելե՞լ են գյուղ՝ կանխելու շղթայական զարգացումները։ Չաուշյանը ասաց․ «Ես չգիտեմ՝ իր հետ զրուցել են, թե ոչ, մենք հիմա տեղափոխման հարցերով էնքան խառն ենք, որ չեմ կապվել իր հետ, տեղյակ չեմ։ Գիշերն այրել է ու գնացել։ Ես չեմ կարող ասել՝ ճիշտ է արել, թե սխալ, խնդրում եմ էս թեմայով չխոսենք: Հա, Խանումյանը նման բան էր հորդորել, բայց ես ո՛չ դատապարտելու եմ տղային, ո՛չ արդարացնելու»։
Գյուղում կա՞ն էլի մարդիկ, որ մտադիր են այրել տները, համայնքապետն ասաց՝ տեղյակ չէ։ Ի դեպ, տեղեկություններ կան, որ Մոսկվայում եկող շաբաթ սպասվող եռակողմ հանդիպմանը հնարավոր է պայմանավորվածություն ձեռք բերվի՝ տեղահանման ժամկետները 1-2 ամսով հետաձգելու հետ կապված: Արցախի իշխանությունները ժամանակ կստանան` կոմունիկացիաների խնդիրը լուծելու համար: Խոսքը Բերձորից գազատարի, հոսանքագծերի, ինտերնետ կայանների տեղափոխման մասին է, քանի որ նոր ճանապարհի շահագործումից հետո դրանք կմնան ադրբեջանական տարածքում։ Տարօրինակ է, որ իշխանությունները պատրաստ են ադրբեջանցիներին ընդունել մեր երկրում, բայց չեն կարողանում հասնել նրան, որ մեր կոմունիկացիաներն անվտանգ շահագործվեն նրանց տարածքում: