Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education CompetitionUcom has published the 2023 financial audit report The Armenian Conference Interpreters Association Celebrates the International Translation Day Idram Announces the Launch of a Unified QR Infrastructure – Idram for AllAraratBank and SIA: Ongoing Partnership for Social Entrepreneurship Ucom and SunChild NGO have installed a following solar power plant in Chakaten settlement Ucom and Impact Hub Yerevan Launch the Ucom Fellowship Incubation Program Armenia hosts the most prestigious International CMC Conference and the "Constantinus" Award Ceremony Nokia and Team Telecom Armenia bring 25G PON commercial services to customers across Armenia Ucom and SunChild NGO Bring Renewable Energy to Syunik's Borderline Regions
uncategorized

Երևանի ամենամատչելի բնակարանները Նուբարաշենում են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ամփոփ տեղեկատվության՝ 2017թ. մայիսին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 15 708 գործարքներ: Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական ծառայության՝ հունիսի 30–ին ծառայության պաշտոնական կայքում տեղ գտած 2017 թ. սոցիալ–տնտեսական վիճակը բնութագրող հրապարակումից:

Ըստ հրապարակման՝ այս տարվա մայիսին հանրապետությունում վերոնշյալ գործարքներից ամենից շատ իրականացվել է մայրաքաղաքում՝ ամբողջի 38,8%–ը: Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 12,1%–ով, իսկ մնացած մարզերում այդ թիվը տատանվում է 2,6–7,5%–ի սահմաններում:

Միաժամանակ, հրապարակումից տեղեկանում ենք, որ մայիսին իրականացված գործարքների մեծ մասը վերաբերում է օտարմանը և այլ պետական գրանցումներին, երկուսի դեպքում էլ այն կազմում է 28,3%: Գրավադրումն ու ժառանգությունը կազմել են համապատասխանաբար 15,1 և 11,5%, իսկ ամենից քիչ էլ իրականացվել են վարձակալությանը վերաբերող գործարքներ, այն է՝ 4,7%:

Ուսումնասիրության մեջ նաև ներկայացվում է, թե այս տարվա մայիսին որքան են արժեցել Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների:

Նշենք, որ 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները տատանվում են 156–450 հազար դրամի սահմաններում: Բնականաբար մեծ թիվը վերաբերում է Երևանի Կենտրոն վարչական շրջանին, իսկ ամենից մատչելի բնակարաններ կարելի է ձեռք բերել Նուբարաշենում:

Համեմատաբար միջին գներ են սահմանված մայրաքաղաքի Աջափնյակ, Նոր–Նորք և Մալաթիա–Սեբաստիա թաղամասերի համար, համապատասխանաբար՝ 226 հազար 250 և 230 հազար դրամ մեկ քառակուսի մետրի համար:

Նշենք նաև, որ մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ որոշ վարչական շրջաններում բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի համար նկատելի բարձրացում է տեղի ունեցել: Մասնավորապես դա զգացվել է Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում: Այսպես, եթե ապրիլին կարելի էր Կենտրոնում բնակարանի 1 քառակուսի մետր մակերեսի համար վճարել 427 հազար դրամ, ապա մեկ ամիս անց արդեն 450 հազար դրամ: Ստացվում է, որ 23 հազար դրամի չափով թանկացում է գրանցվել:

Իհարկե թանկացման հետ զուգահեռ նաև բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի համար գնի նվազում է դիտվել: Մասնավորապես այս տարվա մայիսին ապրիլի համեմատությամբ նվազել են Քանաքեռ–Զեյթուն, Նոր–Նորք, Ավան, Էրեբունի և Աջափնյակ վարչական շրջանների բնակարանների գները:

Հատկանշական է նաև այն, որ նախորդ տարվա մայիս ամսվա ցուցանիշների հետ համեմատած Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների բնակարանների գները նվազել են, բացառությամբ՝ Կենտրոնի: Այստեղ հակառակը՝ միայն ավելացում է դիտվել: 2016 թ. մայիսին Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի գինը կազմել է 428 հազար դրամ, և ինչպես վերևում էինք նշել այս տարվա ապրիլին այն կազմել էր 427 հազար դրամ, այսինքն՝ նվազել էր, սակայն մեկ ամիս անց կրկին ու կտրուկ բարձրացել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում