Նավթի գներն ընկնում են
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գները նվազում են ավելի քան 1 տոկոսով, ներդրողները գնահատում են մի շարք գործոններ՝ ինչպես պահանջարկի, այնպես էլ առաջարկի կողմից, վկայում են աճուրդների տվյալները։
Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.12 տոկոսով՝ մինչեւ 97.05 դոլար բարելի դիմաց, WTI նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գինը՝ 1.13 տոկոսով՝ մինչեւ 91.05 դոլար։
Երկուշաբթի առավոտյան նավթի գներն ընկնում են, ինչին նպաստում են մի շարք գործոններ։ Այդպես, Չինաստանի վիճակագրությունը բացասաբար է ազդում նավթի գնանշումների վրա. խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծավալը հուլիսին տարեկան կտրվածքով աճել է 3.8 տոկոսով, թեեւ վերլուծաբանները 4.6 տոկոս աճ էին կանխատեսում: Այսպիսի վիճակագրությանը նպաստում են հերթական անգամ վերսկսված կորոնավիրուսային սահմանափակումները։