Մահացել է Բեռլինի պատվի վրա հանրահայտ «Եղբայրական համբույր» գրաֆիտիի հեղինակը
62 տարեկանում մահացել է նկարիչ Դմիտրի Վրուբելը, որը ստեղծել է ժամանակակից աշխարհի ամենահայտնի գրաֆիտիներից մեկը. խոսքը Բեռլինի պատի վրայի պատկերի մասին է, որում ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևը համբուրում է ԳԴՀ Պետական խորհրդի նախագահ Էրիխ Հոնեկերին։
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է The Art Newspaper Russia-ի գլխավոր խմբագիր Միլենա Օրլովան։
Մահվան պատճառը չի նշվում։ Հուլիսի 14-ին նկարչի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա լուսանկարը հիվանդանոցից։ Նկարչի կինը՝ Վիկտորիա Տիմոֆեևան, հուլիսի 17-ի հրապարակման մեջ ասել է, որ Վրուբելի սիրտը «հանկարծ շատ թուլացել է» և հավելել, որ ամուսինը վարակվել է կորոնավիրուսով։
Վրուբելը ծնվել է 1960 թվականին Մոսկվայում և սովորել Մոսկվայի պետական մանկավարժական ինստիտուտու: Եղել է ԽՍՀՄ նկարիչների միության անդամ։ Վրուբելը սոցարտ ուղղության ներկայացուցիչ էր։ Նրա գրաֆիտին, որը նաև հայտնի է որպես «Եղբայրական համբույր», դարձել է Գերմանիայի վերամիավորման և «սառը պատերազմի» ավարտի խորհրդանիշներից մեկը: Վերջին տարիներին նկարիչը բնակվում էր Գերմանիայում։