Փորձագետը գնահատել է`ինչպիսին կլինի ռուբլու փոխարժեքը աշնանը
Algo Capital-ի ռիսկերի ավագ մենեջեր Վիտալի Մանժոսն ասել է, որ աշնանը կարելի է ակնկալել դոլարի նկատմամբ ռուբլու՝ որպես հիմնական արտարժույթի, քիչ թե շատ արժեզրկում, հաղորդում է Prime գործակալությունը։
Միևնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ դա չպետք է կապել Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի հիմնական տոկոսադրույքի սպասվող հետագա նվազման հետ։ Ազգային արժույթի փոխարժեքի նման օրինաչափությունը գործում է միայն այն դեպքում, երբ օտարերկրյա ներդրողները ազատ մուտք ունեն դեպի ռուսական ֆինանսական շուկա և չեն վախենում, որ իրենց ակտիվները կարող են սառեցվել։ «Ներկայումս կապիտալի անդրսահմանային տեղաշարժի համար լուրջ սահմանափակումներ կան»,֊ պարզաբանել է Մանժոսը։ Նա ընդգծել է, որ գնագոյացման համակարգը, որը երկար տարիների ընթացքում ձևավորվել է Ռուսաստանի արժույթի շուկայում, ամբողջովին կոտրված է։ Իսկ ներկայումս որոշիչ գործոն չէ հարկային ժամանակաշրջանների մոտեցումը, որոնք սովորաբար ազդում են ռուբլու ամրապնդման վրա։