Արցախում ավելացել է նորածինների թիվը. ավելի շատ տղաներ են ծնվել (վիդեո)
Արցախում ավելացել է նորածինների թիվը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ առողջապահության նախարարությունը՝ կից ներկայացնելով Արցախի հանրային հեռուստաընկերության պատրաստած տեսանյութը:
2022 թ առաջին կիսամյակում ԱՀ բուժհաստատություններում ծնվել է 792 երեխա՝ 406 տղա և 386 աղջիկ:
Աղջիկներին ավելի շատ անվանակոչել են` Մարիա, Մանե եւ Սոֆի, իսկ տղաներին` Մոնթե, Դավիթ եւ Տիգրան: