Ջրասուզակները Սևանում հայտնաբերել են եռամսյա հավաքների մասնակից 31-ամյա տղամարդու դին
Այսօր առավոտյան, ժամը 06:30-ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություն են ստացել, որ Սևանում, ափից 8 կմ հեռու դի կա, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ահազանգով ժամանած ջրասուզակները դիակը հանել են ափ։
Կայքի տեղեկություններով՝ լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ին ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն է:
Օգոստոսի 7-ին Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական շրջանում՝ Սևանա լճում լողալիս, ջրահեղձ է ընկերների հետ Սևանի եկած 31-ամյա Ազատ Մ.-ն: Նա իր մի քանի ընկերների հետ նավակով մտել էր լիճ, ապա ասել է, որ ցանկանում է լողալ ու նետվել է ջուրը։
Ըստ տեղեկությունների, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի մասնակից էր։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։