Վրաստանում մասսայաբար տուգանում են հայ վարորդներին
Armtimes / Վրաստանում սկսել են տուգանել Հայաստանի վարորդական իրավունքներով ավտոմեքենաներով երթևեկող քաղաքացիներին: Այս փաստին արձագանքել է արդեն Վրաստանի Խորհրդարանի հայազգի պատգամավոր Սամվել Մանուկյանը:
Ինչպես հայտնում է nor.ge կայքը, Վրաստանի հայերով բնակեցված Սամցխե-Ջավախեթի (Ջավախք) տարածաշրջանի Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները անհանգստացած են պարեկային ծառայության կողմից այսօր կատարված տուգանումների փաստով:
Գործակալության տվյալներով, Վրաստանի մի շարք քաղաքացիներ, ովքեր ունեն հայկական վարորդական իրավունք, տուգանվել են 500 լարի գումարով: Նինոծմինդա քաղաքի բնակիչը, ով չի ցանկացել նշել իր անունը, ասել է, որ իրեն կանգնեցրել է ճանապարհային ոստիկանությունը և, ստուգելով փաստաթղթերն ու վարորդական իրավունքը (վարորդական իրավունքը հայկական է եղել, իսկ ինքը՝ Վրաստանի քաղաքացի), տուգանել են 500 լարի գումարով՝ բացատրելով, որ վարորդական իրավունքը անվավեր է ճանաչված համաձայն ուժի մեջ մտած նոր օրենքի:
շարունակությունը՝ կայքում