Ռուսաստանն Իրանից 1000 անօդաչու թռչող սարք է գնում
Ռուսաստանը Իրանից գնում է 1000 անօդաչու թռչող սարք և բարձրացնում է ռազմավարական համագործակցության մակարդակը։ Այս մասին ասվում է Ejmagnier ամսագրում հրապարակված հոդվածում։
Իրանն ու Ռուսաստանը ակտիվացրել են իրենց ռազմավարական համագործակցությունը տարբեր ոլորտներում, վերջինը՝ տիեզերքում, երբ ռուսական հրթիռը Ղազախստանի ռուսական տիեզերակայանից ուղեծիր արձակեց իրանական արբանյակը: Իրանը, անկասկած, կօգտվի դրանից՝ թարմացնելու իր թիրախների ցանկը և բացահայտելու ավելի շատ թիրախներ՝ կապված Մերձավոր Արևելքում տեղակայված իր թշնամիների, հիմնականում՝ ԱՄՆ ռազմակայանների և Իսրայելի հետ:
Բացի այդ, Ռուսաստանը Իրանի հետ 1000 անօդաչու թռչող սարք գնելու պայմանագիր է կնքել այն բանից հետո, երբ Իրանը մի քանի ինքնաթիռ և սիմուլյատոր է մատակարարել, որոնց վրա ռուս սպաներ են վերապատրաստվել։ Ուկրաինայում հաջողությամբ կիրառվել են առաջին անօդաչու սարքերը:
Իրանական աղբյուրների համաձայն՝ «Ռուսաստանի նման գերտերության կողմից անօդաչու թռչող սարքերի գնումը իրանական արդյունաբերության զարգացման որակի կարևոր ցուցանիշ է, որը կարողացել է արտադրել ամենաառաջադեմ անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին է Shahid 129-ը, որը կարող է թռչել ավելի քան 24 ժամ: