ԱՀԿ-ն նոր անվանումներ է տվել կապիկի ծաղիկ վարակի տարբերակներին
Կապիկի ծաղիկ վարակի տարբերակները սկսել են տարբերակվել նոր ձևով՝ անունները փոխարինելով հռոմեական թվերով: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական կայքը։
Համապատասխան որոշումը կայացրել են միջազգային կազմակերպության փորձագետները։
Այդ կապակցությամբ՝ կապիկի ծաղիկ վարակի տարբերակները հանրության կողմից կդադարեն ասոցացվել Աֆրիկայի այն շրջանների հետ, որոնց անունով էլ դրանք անվանվել էին։