Գերմանիայի նախագահը կայցելի Ուկրաինա
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը մտադիր է այցելել Ուկրաինա, Ukrinform-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայում Գերմանիայի դեսպան Անկա Ֆելդհուսենը։ Ներկայումս գերմանական կողմն աշխատում է այցի կազմակերպման ուղղությամբ։
«Գերմանիայում իմ գործընկերներն աշխատում են այս այցի վրա, մենք խոսել ենք այդ մասին: Ես երեք տարի աշխատել եմ դաշնային նախագահ Շտայնմայերի վարչությունում, այսինքն՝ մշտական կապի մեջ եմ նրանց հետ, այս այցը կկայանա»,- ասել է դիվանագետը։
Ֆելդհյուսենը չի նշել այցի ամսաթիվը, սակայն հույս է հայտնել, որ այն կկայանա «շատ շուտով»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հուլիսի վերջին կրկին հրավիրել է Շտայնմայերին այցելել Կիև։ Գերմանիայում Ուկրաինայի նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը նշել է, որ Կիևը դեռ սպասում է Գերմանիայի նախագահի այցին։
Ապրիլին Շտայնմայերն արդեն պատրաստվում էր մեկնել Կիև, բայց հետո Ուկրաինայի իշխանությունները չեղյալ հայտարարեցին նրա ընդունելությունը։ Այնուհետև անդրադարձ եղավ Գերմանիայի նախագահի և Ռուսաստանի Դաշնության միջև, այսպես կոչված, «սերտ կապերին», սակայն այժմ Ուկրաինայի կառավարությունը փոխել է իր դիրքորոշումը։