ԱՄՆ-ն Իրանին սպառնացել է «ծանր հետեւանքներով»
ԱՄՆ-ի վարչակազմը պատրաստ է Իրանին «ծանր հետեւանքների» առաջ կանգնեցնել այն դեպքում, եթե նա փորձի ոտնձգություն կատարել ԱՄՆ-ի քաղաքացիների, այդ թվում պաշտոնաթող պաշտոնյաների կյանքի վրա: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ ԱՄՆ-ի իշխանությունները հեռակա կարգով մեղադրել էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներից մեկին Ջոն Բոլթոնի դեմ մահափորձ ծրագրելու մեջ, որը հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք զբաղեցնում էր Ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնը:
ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչն ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի գործի դնել բոլոր ռեսուրսները՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար: