Արցախի նախագահն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 10-ին ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների:Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահ Հարությունյանը ներկաներին տեղեկացրել է 44-օրյա պատերազմում անհայտ կորածների ճակատագրերի պարզման ուղղությամբ կատարվող քայլերի մասին, պատասխանել նրանց հարցերին:
Հանդիպմանը մասնակցել է ԱՀ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանը: