Երևանում սնկի նման ավելացել են թանկարժեք ավտոմեքենաների թալանման դեպքերը
Վերջին օրերին մայրաքաղաքում ասես սնկի նման աճել են ավտոմեքենաների թալանման դեպքերը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օգոստոսի 7-ին՝ գիշերը ժամը 03:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք կոտրելու միջոցով գողացել են Կոմիտասի պողոտայի 38/3 շենքի մոտ կայանված, Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Գրիգոր Ու.-ին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Ահազանգով ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ տարածքը սպասարկող քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի գլխավորությամբ:
Կայքի տեղեկություններով՝ ճիվաղի կամ ճիվաղների կողմից կատարված գողության հետևանքով Գրիգոր Ու.-ին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: